Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր չեն շտապ ժամանել տարածաշրջան»

Քաղաքականություն
de1c36c0622a03576c010672ca872e26

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել  ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որտեղ ասել է, թե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր չեն շտապ ժամանել տարածաշրջան, բայց պարբերաբար կապ են պահպանելու ԼՂ հակամարտող կողմերի հետ: Նա հայտնել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպման ընթացքում համանախագահները Մինսկի խմբին տեղյակ են պահել անցկացված բանակցությունների, այդ թվում՝  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահների հանդիպումների մասին: «Համանախագահ երկրները շարունակում են ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթաց գրանցելու և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև քննության մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը: