Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահներին տեղափոխում են. նրանք դեմ են

Հասարակություն
cmahner-nkar

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածներին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ: Ըստ մեր  աղբյուրների՝ ցմահների մեծ մասը դեմ է տեղափոխմանը, քանի որ  նոր կառուցված «Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պահման պայմաններն ավելի վատ են,  քան  «Նուբարաշեն»-ում: Խոսքը մասնավորապես վերաբերում է սենյակների  մակերեսին: Մեր զրուցակիցները նշում են, որ ինչպես «Նուբարաշեն»-ում, այնպես էլ նոր կալանավայրում մեկ սենյակում ապրելու է 4 դատապարտյալ, սակայն սենյակի մակերեսն ավելի փոքր է: Ցմահների դժգոհությունները,  սակայն, արդյունք չեն տվել: Ցանկացած պահի նրանց կարող են տեղափոխել: Արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ 10 ցմահ դատապարտյալ արդեն տեղափոխվել է, եւ գործընթացը շարունակական է:  Հայաստանում 98 ցմահ դատապարտյալ կա: