Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տեղը՝  ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում (տեսանյութ)

Քաղաքականություն
nato-rus-arm

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները Վարշավյան գագաթաթնաժողովից հետո կշարունակեն մնալ ոչ բարեկամական։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Ռուսական քաղաքականության համար այնթույլատրելի է մնում ՆԱՏՕ-ի ընդունած որոշումները կոնկրետ նախկին սոցիալիստական ճամբարում և Ռուսաստանի սահմանի մոտ ռազմական կոնտինգենտի տեղակայումը։ Ռուսական քաղաքականությունն այս հարցի շուրջ մնում է անդրդվելի և նույնքան անդրդվելի է մնում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Ռուսաստանի պահանջների նկատմամբ»։ Քաղաքագետը աշխարհաքաղաքական երկու բևեռների միջև մեծ բախում չի սպասում, սակայն, փոփոխված ռազմական բալանսի պայմաններում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կփորձեն իրար ուժ ցույց տալու գործողությունների անցնել։ «Որքան մոտենա Վրաստանի փաստացի կամ ոչ փաստացի ինտեգրումը ՆԱՏՕ-ի հետ, նույնքան ագրեսիվ են դառնալու Ռուսաստանի գործողությունները Հարավային Կովկասում՝ Վրաստանի և ՆԱՏՕ-ի բլոկի անդամների նկատմամբ, իսկ այստեղ Հայաստանը խրամատներից այս կողմ է՝ Ռուսաստանի հետ և սա պոտենցիալ մի մարտահրավեր է»։ Փորձագիտական շրջանակները չեն բացառում՝ Ռուսաստանի կողմից, Հայաստանի վրա ճնշում գործադրելը՝ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի ժամկետի երկարացումը հաջորդ տարի բացառելու համար։  Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նման զարգացում չի սպասում։ «Հանրապետության նախագահի խոսքից կարծում եմ, որ նման բան չհասկացանք, ՀՀ նախագահը շատ հստակ նշեց, որ մենք պատրաստ ենք, այնտեղ, որտեղ մենք գործակցում ենք, կոնկրետ խաղաղապահների հարցով կոնկրետ գերմանական կոնտինգենտի հետ կապված, մենք դա անում ենք»։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս եղել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի քննարկվող թեմաներից։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և խնդրի լուծումը գտնել միայն խաղաղ ճանապարհով։ Ստեփան Սաֆարյանն ասում է. «ՆԱՏՕ-ն, կարծեք թե դնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու հարցը։ Ադրբեջանի հաշվարկներում, գոնե այս ֆրագմենտը կբացակայի՝ հույս ունենալով, որ ՆԱՏՕ-ն կամ նրա անդամ երկրները՝ ոչ Թուրքիան, որևէ կերպ կարդարացնեն կամ կզորակցեն ռազմական որևէ ավանտյուրայի, որ կարող է նախաձեռնել։ Սա Ադրբեջանի հաշվարկների վրա ազդող հանգամանք է և դրական առումով»։ ՆԱՏՕ-ի  «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը։ Խոսելով ՆԱՏՕ-ի հռչակագրերը՝ արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելու՝ Ադրբեջանի անթույլատրելի ջանքերի մասին, նա նաև ընդգծել է՝ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: