Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկանց գնահատում են հետագայում». Ա. Կեսայանցը՝ ամուսնու աստղի մասին (տեսանյութ)

Մշակույթ
Voske-ciran-nkar

Հայկական կինոյի երեք անհատականության՝ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի և Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերը երեկվանից զարդարում են Շառլ Ազնավուրի հրապարակը։ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը բացվում է՝ հիշելով հայ մշակույթի երախտավորներին։ «Շատ տխուր է, որ Ալբերտը չկա։ Բայց կարծում եմ՝ ընկնել այսպիսի հրաշալի մարդկանց խումբ, որոնց աստղերն այստեղ են, մեծ երջանկություն կլիներ Ալբերտի համար»,-ասաց Ալբերտ Յավուրյանի կինը՝ Մայա Յավուրյանը։ «Միշտ այդպես է. մարդկանց գնահատում են հետագայում»,-նշեց Դմիտրի Կեսայանցի կինը՝ Անահիտ Կեսայանցը։ Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Ամեն անգամ «Ոսկե ծիրան»-ն աշխարհը բերում է Հայաստան։ Եվ ինչն է հետաքրքիր, որ աշխարհը Հայաստանում տեղավորվում է։ Եվ Հայաստանն էլ տանում է դեպի մեծ աշխարհ»,-շեշտեց կինոգետ Դավիթ Մուրադյանը։   Մանրամասները՝ տեսանյութում