Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջավախքի սպանության մասին՝ պաշտոնական մեկնաբանություն

Հասարակություն
d90aab5b56beee97c01c9c62d88461be

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանությանը։ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին: Հիշեցնենք, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Ասիայի և Արմինեի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Ապանություն կատարողը, որը նույն գյուղի բնակիչ է, ձերբակալվել է։ Հետաքննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը 24-ամյա Նոդար Ա.–ն է, որը տուն է մտել գողության նպատակով։