Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Մանուկյան. Վճիռը քաղաքական է, ամենեւին 4 մլն եվրոյի հարցը չէ. Առավոտ

Քաղաքականություն
Aram-Manukyan-nkar

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ներկայացրել է մեր երկրի տխուր պատկերը . «2015-ին 2014-ի հետ համեմատած ՀՆԱ-ն 11.6 մլրդ-ից իջել է 10.6 մլրդ, այսինքն՝ 1 մլրդ-ով պակասել է: 1 շնչի բաժինը իր երկրի հարստության մեջ 3800 եվրոյից իջել է 3500 եվրո»: Միակ դրական քայլը, ըստ Արամ Մանուկյանի, Ընտրական օրենսգիրքն էր. «Ես ուզում եմ դրվատանքի խոսք ասել բոլոր այն կառույցներին, կուսակցություններին, որոնք նպաստեցին այս նախագծի 4 կետերի ընդունմանը: Գործընթացը չի ավարտվել, դեռեւս կա իրականացման փուլ, որ 4 մլն եվրոյի կարիք կա: Միջազգային կառույցները ճնշում են գործադրում, որ ՀՀ իշխանություններն իրենց մասնաբաժինն ունենան այդ 4 մլն-ի մեջ: Իշխանության համար սա անկյունաքարային որոշում է լինելու, խնդիրը քաղաքական է, ֆինանսական չէ: Եթե ՀՀ իշխանությունները մերժեն սա, լրջագույն ֆինանսական մարտահրավերներ են ընդունելու իրենց համար դրսից: Իրենք իրենց կզրկեն այն ֆինանսներից, որոնք դրսից կարող են բերել հետագա տարիների ընթացքում: Եթե իրենք հանկարծ չեն գնում դրան, պայքարի շատ մեթոդներ կան: Այս 4 կետերը լրջագույն հաջողություն է, այդ հաջողությունները մենք մեր ձեռքից բաց չենք թողնի: Վճիռը քաղաքական է, ամենեւին այդ 4 մլն եվրոյի մասին չէ խոսքը, ես առնվազն կարող եմ մատնանշել, 4 տարբերակ ասել, թե որտեղից կարող են այդ գումարները վերցնել իշխանությունները»: Արամ Մանուկյանն ասաց, որ միջազգային արձագանքներն այնպիսին են, որ Ընտրական օրենսգրքի այդ փոխզիջումային տարբերակը դիտարկում են որպես առաջընթաց եւ շահագրգռվածություն կա ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից, որ օրենքը գործի. «Եթե արագ լինի, չի բացառվում, որ այդ օրենքը, որպես պիլոտային, օգտագործվի, կիրառվի Գյումրիում կամ Վանաձորում: Այս պահին իշխանությունները պարտավոր են դրան կոնկրետ լուծում տալ»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ