Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Եղիազարյան. «Սեֆիլյանին մեկ ամիս հետո ազատ են արձակելու»

Քաղաքականություն
30480ae7c04541631909ed8882fb84c4

Արցախյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի հիմնադիր-հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ Սեֆիլյանին մեկ ամիս հետո ազատ են արձակելու: «Անցած տարվա ապրիլին էլ կալանավորեցին` մի ամիս հետո նորից բաց թողեցին: Կարող է հիմա էլ մի ամիս հետո բաց թողնեն: Մի բանը որ մի անգամ եղել է, երկրորդ անգամ կարող է կրկնվել»: Իսկ Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պավել Մանուկյանի կարծիքով՝ Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելը իշխանությունների կողմից մեկուսացման քայլ է: «Ժիրայր Սէֆիլյանի պահանջարկը օր օրի, րոպե-րոպե ավելանում է, գալու է պայթունավտանգ վիճակը, և բոլորի հայացքը գալու է նրա վրա: Նա իր անձնական օրինակով ապացուցել և ապացուցում է քայլերը»,- ասաց Մանուկյանը մեզ հետ զրույցում: Նույն թեմային առնչվող ապրիլյան դեպքերի բազմերանգ մեկնաբանություններից խոսելիս «Արաբո» ջոկատի հրամանատարը համաձայն չէր, թե ապրիլյան դեպքերը նախօրոք պլանավորված տարածքների հանձնում են եղել: «Դա մի սարսափելի ծանր մեղադրանք է, որ մինչև մարդ ստույգ չիմանա, իրավունք չունի բարձրաձայնելու»,- ասում է Մանվել Եղիազարյանը: