Արտահերթ ընտրություններ՝ զոհված համայնքապետերի աթոռի համար
Հուլիսի 10-ին Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը եւ Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը մահացել էին ապրիլի 4-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետեւանքով: Սյունիքի Ախլաթյան համայնքում ինքնառաջադրվել է Հովհաննես Հակոբյանը, ՀՀԿ-ական, «Արոտօգտագործողների միավորման կոոպերատիվ»-ի նախագահ Անաստաս Բաբայանը եւ Ախթալայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ-ական Արկադյա Բաբայանը: Սյունիքի Դարբաս համայնքում համայնքապետ է ցանկանում դառնալ ԲՀԿ-ական, «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ ՍՊԸ օպերատոր Սաշա Ստեփանյանը եւ Դարբաս միջնակարգ դպրոցի պահակ, ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը: