Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ԼՂ- ի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

Չի բացառվում, որ   Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հայտարարություն ընդունի  ԼՂ հակամարտության մասին։ Գագաթնաժողովից առաջ հրավիրված մամլո ասուլիսում  հնարավոր հայտարարության մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին նրա գնահատականը չէր տարբերվում միջազգային այլ կառույցների պաշտոնյաների  գնահատականներից։  Ըստ նրա՝  իրենք մշտապես  կոչ են անում կողմերին հրաժարվել բռնություններից եւ գտնել խնդրի լուծումը՝ միայն խաղաղ ճանապարհով։ Հիշեցնենք, որ  Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։