Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանին  պետք է կանչենք պատասխանատվության» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  գիտի՝ ինչու է  Ժիրայր Սեֆիլյանն անազատության մեջ. «Նրա կալանավորումով կարող ենք ասել, որ կալանավորել են մեր հայրենիքի ապագա ազատագրումը, որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը եւ  կամավորագրումը, որով պատրաստ են ազատագրել մեր հայրենիքը, դրանք վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի համար,  որովհետեւ նա պայմանավորվել էր հանձնել տարածքները»: Պատգամավորի դիտարկմամբ՝  իշխանությունները վախենում են հայրենիքի պաշտպանության համար ոտքի կանգնող քաղաքացիներից։ «Մենք ազատագրում ենք մեր հայրենիքը ոչ միայն արտաքին թշնամուց, այլև ներքին թշնամուց, ով 25 տարիների ընթացքում շարունակում է բռնազավթված պահել մեր իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը շարունակում է մնալ համոզմունքին, որ ապրիլյան պատերազմի մասին մեր իշխանությունները տեղեկացված են եղել։ «Եւ առաջին  օրը  մենք ունեցել ենք հիմնական զոհերը եւ այդ հիմնական զոհերը եղել են այն պատճառով, որ չենք ունեցել համապատասխան հրաման պաշտպանություն իրականացնելու, Մատաղիսի դիրքերը եղել են անպաշտպան» Պատերազմի արդյունքում ունենք դատարկված Թալիշ գյուղ եւ տարածքների կորուստ: «Այն պնդումները, որ մենք ունեինք 800 հազար հա անվտանգության գոտի  եւ դրանից 800 հա-ն ենք զիջել, դա ուղղակի դավաճանության հայտարարություն է, որի համար Սերժ Սարգսյանին  պետք է կանչենք պատասխանատվության»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը: «Ժառանգություն»-ը պահանջում է   հրաժարվել  ցանկացած տիպի բանակցություններից, որոնք պարունակելու են արցախապատկան տարածքների հանձնում եւ օտար զինված ուժերի ներկայություն Արցախում։