Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի հետ պաշտպանը չի կարողացել հանդիպել

Քաղաքականություն
gevorg-safaryan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր չի կարողացել տեսակցել նրա հետ: «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած պաշտպանին տեղեկացրել են, որ Գեւորգ Սաֆարյանին տարել են դատական նիստի: Տիգրան Հայրապետյանը տարօրինակ է համարում փաստը: Ինքը Գեւորգ Սաֆարյանի ներկայացուցիչն է, սակայն ոչնչից տեղյակ չէ: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախում էր տեղի ունեցել: Արդյունքում Գեւորգ Սաֆարյանը եւ 5 ակտիվիստ մարմնական վնասվածք էր ստացել: Կար նաեւ դատաբժշկական եզրակացություն, որ ակտիվիստները վնասվածքները ստացել էին Ամանորի գիշերը, սակայն Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանների գործողություններում հանցակազմ չէր տեսել:   Այսօր դատարանում բողոքարկվելու է դատախազի՝ գործը կարճելու որոշումը: Միջադեպից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով կալանավորվել է Գեւորգ Սաֆարյանը: