Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ նախագահը հնարավոր է համարում Չինաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
pek

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հավատում է, որ Չինաստանի հետ մեր տնտեսական կապերը հնարավոր է ավելի զարգացնել ու էլ ավելի մեծ արդյունքների հասնել: Վ. Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ում Չինագիտական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում «Ա1+»-ի հարցին ի պատասխան նա նաեւ անդրադարձավ Չինաստանի՝ ԵՏՄ հնարավոր անդամակցությանը: Պարոն Հովսեփյանը նախ նշեց, որ ամեն ինչ հնարավոր համարում կյանքում, այդ թվում նաեւ՝ Չինաստանի անդամակցությունը, ապա՝ ավելացրեց. «Եթե Չինաստանի նման հզոր երկիրը անդամակցի ԵՏՄ-ին, դա անդամ երկրների համար միայն կարող է դրական լինել: Չինաստանն ինքը աշխարհում տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող հարուստ երկիր է. եթե ինքը անդամակցի ԵՏՄ-ին, միության շրջանակներում միայն օգուտի մասին կարող ենք խոսել՝ արդյունաբերությունից սկսած մինչեւ ծառայությունների մատուցում»: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ ՊԵԿ նախագահը խոսեց նաեւ Հարկային նոր օրենսգրքից, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է. «Միաժամանակ կան բազմաթիվ առաջարկություններ՝ հիմնականում երեք-չորս ուղղությունների հետ կապված, որոնք այս պահին կառավարությունում ու ԱԺ-ում քննարկման փուլում են»: Հովհաննես Հովսեփյանը չի կիսում այն կարծիքները, որ այս նոր օրենսգիրքը վնասելու է փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին. «Չի կարող լինել մի բան, որը մենք ինքներս փորձենք ՓՄՁ գործարարներին վատը ցանկանանք: Անհնարին բան է դա»: