Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Oդապարիկը երկինք չի բարձրանա. երթ Երեւանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
rob4

Եռագույն օդապարիկը, որը նախատեսվում էր երկինք բարձրացնել այսօր Ազատության հրապարակում պետական խորհրդանիշներին նվիրված միջոցառման ժամանակ, երկինք չի բարձրանա: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Մենք » հիմնադրամի ղեկավար Պավել Սարգսյանը: Ըստ նրա՝ կա ռիսկ, որ եղանակային պայմանների պատճառով այն կարող է վնասվել եւ մասնագետները այսպիսի որոշում են կայացրել: Քիչ անց Ազատության հրապարակում նախատեսվում է բացել 125 մետրանոց ՀՀ եռագույնը, որից հետո երթ կմեկնարկի Երեւանի փոքր կենտրոնի փողոցներով : Երթն ուղեկցվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության փողային նվագախմբի  հնչյունների ներքո: Մասնակիցները վերադառնալու են Ազատության հրապարակ, որտեղ նախատեսված է տոնական միջոցառում: Մասնակիցների թիվը արդեն մոտ 400 է: rob2   rob3 rob4   rob5 rob6 has has1 has2