Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդապարիկ, քայլերթ, ցուցադրություն՝ Սահմանադրության օրվա առթիվ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahm

Այսօր Երևանում Սահմանադրության օրվա առթիվ երթ կկազմակերպվի։ Տոնակատարության առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը կմեկնարկի ժամը 19:00-ին Ազատության հրապարակից և կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով և Թումանյան փողոցով կվերադառնա Ազատության հրապարակ (2,5 կիլոմետր): Քայլերթի ամբողջ երթուղին կանցնի 40-45 րոպեների ընթացքում: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակից ժամը 18:00-18:30 սահմաններում օդ կբարձրանա եռագույն օդապարիկ: Քայլերթի ավարտից հետո (19:40-19:45) Ազատության հրապարակում կմեկնարկի պատվո պահակային խմբերի, թմբկահար խմբի և փողային նվագախմբերի ցուցադրություններ: