A
A
ՀՀ-ում ՌԴ ավիաբազայի օդաչուները պատրաստվում են զորավարժությանը. razm.info
Երևանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները սկսել են մարզվել և պատրաստվել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի (Գյումրի) հուլիսին անցկացվելիք խոշոր զորավարժությանը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա: Օդաչուները օդային մարտերի և ցամաքային թիրախների խոցման վարժանքներ են անցկացրել, ինչպես նաև փորձել են դուրս գալ պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության ռադարների տեսանելիության տարածքից: Մանրամասներն՝ այստեղ