Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՀՀ փորձնակներին

Պաշտոնական
5a44c583-a47f-44a1-8c14-cc238690f817

Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) փորձնակներին։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։