Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ նիստում ԼՂ վերաբերյալ հայտարարություն է ընդունվել (տեսանյութ)

Քաղաքականություն
hapk

Երեւանում ավարտվել է  ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Բորդյուժան նկատեց, որ ՀԱՊԿ նիստը կայացավ Իրաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից մեկ օր անց, ուստի նիստի քննարկման առաջնային հարցը միջազգային անվտանգությունն ու ահաբեկչության դեմ ծրագրերի մշակումն էր. «Միջազգային անվտանգությունը, որին առնչվում են  ՀԱՊԿ անդամ երկրները եւ որից կախված է դրանց կայունությունը, նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Ուստի նիստի ընթացքում քննարկվեց եւ համապատասխան հայտարարություն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի, ինչպես նաեւ սիրիական ճգնաժամի վերաբերյալ» ,-եզրափակեց նա: