6 ամսում ՀՀ և ՊՆ բանակում մահացել է 136 զինծառայող. ՀՔԱՎ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է իր հերթական տեղեկանքը՝ ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ-ի հունվար- հունիս ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններինմասնակցած կամավորականներ: 2016 թ-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում չորս քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր: Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ