Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններին Խոր Վիրապում Գրիգորի վերջին հույսը հետաքրքիր չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hashm

Ֆրանսահայ Գրիգոր Գրիգորյանը հավատում է հրաշքներին: Հենց դրա համար էլ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսից 20 օր առաջ ժամանել էր Հայաստան, որպեսզի անձամբ տեսնի նրան: Կիրակի օրը Գրիգորը Խոր Վիրապում էր, որտեղ իր նման շարժողական կամ այլ խնդիրներ ունեցողները եւ նրանց ծնողները սպասում էին Աստծո ներկայացուցչին: Ժպիտը Գրիգորի դեմքից չի իջնում, Պապը դեռ չի եկել, այնքան հույսեր կան, որ Ֆրանցիսկոսը գոնե իր համեստ Ռենոյի միջից ձեռքը կդնի իր գլխին. «Ինձ թվում է, որ ինքը իրա ձեռքը դնի իմ գլխին, անձամբ իմ գլխին, շատ բաներ կփոխվեն իմ կյանքում»: Սակայն գուցե Հայաստանում գտնվելու ընթացքում Գրիգորն այցելի Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա էլ է Աստծո ներկայացուցիչ, թեպետ խիստ կոնկրետ ազգի համար. «Դե Պապը ավելի հզոր ճանաչում ունի աշխարհով մեկ, դրա համար, ավելի, ավելի մեծ ա»: Գրիգորն իհարկե կտխրի, եթե Պապը կանգ չառնի։ Խոր Վիրապ բերող ճանապարհին ոստիկաններն անտարբեր չեն եղել Գրիգորի հանդեպ, նրա ընտանիքի ավտոմեքենան ի տարբերություն հազարավոր քաղաքացիների, մտել է Խոր Վիրապի մերձակա տարածք: Սակայն նրան տեղավորել էին Պապի աչքից հեռու: Գրիգորը փորձում է մոտենալ համենայնդեպս։ Ոստիկաններին Գրիգորի վերջին հույսը հետաքրքիր չէ, Պապի անվտանգությունն առաջին տեղում է։ Դիտեք տեսանյութը