Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմությունն ընդդիմության հանդեպ որեւէ խոսակցություն պիտի չունենա» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր եկել էր կառավարություն՝ չինացի գործարարի էր բերել կառավարության անդամների հետ հանդիպման: Հրանտ Բագրատյանը, սակայն, լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի պատասխանեց: Նա նշեց, որ չի ուզում որեւէ գնահատական տալ երեկ խորհրդարանում  տեղի ունեցած լեզվակռիվին՝ Նիկոլ Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հեղինե Բիշարյանի մասնակցությամբ: Նա միայն կարծում է, որ նման բան չպետք է լիներ. «Ես գտնում եմ , որ ընդդիմությունը ընդդիմության հանդեպ որեւէ խոսակցություն պիտի չունենա»: Նա անդրադարձավ նաեւ ՀՕՊ պայմանագրի վավերացմանը. «Ի՞նչ անեմ, հիմա էդա վիճակը»: «Ա1+»- ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ պայմանագիրը վավերացվեց նաեւ իրար փոխարեն քվեարկելու արդյունքում, Բագրատյանը պատասխանեց. «Ի՞նչ անեմ, ասա՛, ո՞նց փոխեմ»: