Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտայնմայերը ՀՀ-ում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գրասենյակին

Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը,Հարավային Կովկասի երեք երկրներ իր պաշտոնական այցի շրջանակներում գտնվելով Հայաստանում, այսօր այցելեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակ՝ քննարկելու վերջինիս աշխատանքն ու գործունեությունը և հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Շտայնմայերին ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը։ «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ և ողջունում է գործող նախագահի այս այցը››, - ասաց Ավակովը։ ‹‹Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ոստիկանություն-հասարակություն գործընկերության բարելավման, ինչպես նաև կանանց ու երիտասարդության ներգրավվածության և զանգվածային լրատվամիջոցների ազատության խթանման գործում»: Գործող նախագահն իր գնահատանքն է հայտնել բոլոր երեք հարթություններում գրասենյակի գործունեության վերաբերյալ և գովել սերտ համագործակցությունը Հայաստանի հաստատությունների հետ: Ավելի վաղ, Հայաստան կատարած իր այցի առաջին օրը՝ հունիսի 29-ին, Շտայնմայերը հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական գործընկերների, քաղաքացիական հասարակության և Հայաստանում այլ դերակատարների հետ՝ աջակցելու գործունեությանը տարբեր ոլորտներում,ներառյալ՝ օրենսդրական և քրեական արդարադատության բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական ինտեգրում, բնապահպանական գործունեություն, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, լրատվամիջոցների ազատություն, տեղեկատվության հասանելիություն, գենդերային հավասարություն, աջակցություն ոստիկանության և անվտանգության ոլորտի բարեփոխմանը: