Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամ, լավ եմ, վաղը գուքամ. ջրահեղձ եղած զինծառայողը վերջին անգամ մոր հետ էր խոսել. news.am

Հասարակություն
default-3

Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում  այսօր՝ հունիսի 29-ին,  ջրահեղձ եղած 20-ամյա Էդգարը երկու օր առաջ էր խոսել մայրիկի հետ եւ ասել՝ լավ է, թող պատրաստվեն, որ վաղը վերադառնալու է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի հորաքույրը՝ Կատյա Չաղլյանը. «զանգել մորն ասել էր՝ «Լավ եմ, պատրաստվեք, վաղը գուքամ»»: Նա նշեց, որ Էդգարի մայրն ու հայրն իրենց միակ զավակի՝ բանակից վերադառնալու կապակցությամբ պատրաստություն տեսնելիս են եղել, երբ զանգել եւ հաղորդել են՝ Էդգարը մահացել է: Մանրամասներն՝ այստեղ