«Ժողովրդավար լինելու համար 11 մլն դոլարը հերիք չի» (տեսանյութ)
«Երբ հունիսի 16-ին ստորագրվեց հայտարարություն, որի տակ ստորագրեցին 5 խմբակցությունները, բացի «Ժառանգություն-ից, կային քաղաքական գործիչներ, որոնք դա որակեցին պատմական»,- ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հայտարարությունն այսօր հիշեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հետո նա մանրամասն ծանոթացել է փաստաթղթին. «Համոզվեցի, որ պատմական փաստաթուղթ է, բայց Հայաստսնի պետականությունը ծաղրուծանակի ենթարկելու իմաստով։ Ասում են՝ մենք գտել ենք՝ ինչ է պետք անել Հայաստանում ժողովրդավարական ընտրություւններ անցկացնելու վստահություն ստեղծելու համար։ Այդ հայտարարությունը կարդալիս հիշեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»։ Մի դրվագ կա, երբ պոետ ներկայացած մեկը ներկայանում է Աբիսողոմ աղային, և պարտավորվում է ձոն գրել նրա մասին։ Հետո ասում է՝ գիտես ինչ, մուսաս չի գալիս։ Ասում է՝ մի 2 ոսկի տամ՝ մուսադ կգա՞, թե՞ չի գա։ Հիմա 5 խմբակցություն+կառավարություն կանգնել են դոնոր կազմակերպությունների առջև, ասում են՝ դե, մի 16 մլն..։ Դոնոր կազմակերպություններն էլ իրենց հերթին պարապ չմնալու համար ասում են՝ իսկ որ 11 մլն դոլար տանք, կլինե՞ք ժողովրդավար, թե՞ չեք լինի։ Կառավարությունն ասում է՝ դե ժողովրդավար լինելու համար 11 մլն դոլարը հերիք չի»։ Պարոն Փաշինյանը շեշտեց, որ կողմ չի քվեարկելու Ընտրական նոր օրենսգրքին։