ԳԱՎԱՌՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՓԱՌԱՏՈՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 1 ամիս է Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթանում են ակտիվ փորձեր: Թատրոնի ստեղծագործական խումբը պատրաստվում է հուլիսի 3-ին կայանալիք փառատոնին:
Այն նվիրված է մեծանուն դերասանուհի Մատեքսյա Սիմոնյանի ծննդյան 80 ամյակին, որը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում: Գավառցի դերասանները հանդես կգան Բերթոլ Բրեխտի «Կուրաժ մայրիկ» պիեսի բեմականացմամբ:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը նշում է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնցվելգէ կանանց կերպարների վրա: Ներկայացումը կրելու է «Կանայք եւ պատերազմը» անվանումը: Նախքան փորձերը դերասանները մտավախություն ունեին պիեսի բեմականացման հաջողությունների հասնելու վերաբերյալ:
«Մտավախության պատճառներից թերեւս ամենագլխավորը պայմանավորված է նրանով, որ մենք տարիներով չենք խաղում»- ցավով է նշում ՀՀ վաստակավոր դերասանուհի Անահիտ Մովսիսյանը եւ ավելացնում, որ վերջին անգամ նրանք բեմում են եղել 2005 թվականի գարնանը: Մինչ Երեւանում կայանալիք փառատոնը, հունիսի 10-15 Գավառի հանդիսատեսի դատին կահնձնվի «Կանայք եւ պատերազմը» ներկայացումը:
Գավառի «Քավառ» հ/ը