Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանի մասին խոսվեց ԱԺ նիստում (տեսանյութ)

Քաղաքականություն
etm-lsumner6

 ԱԺ արտահերթ նիստը մոտ կես ժամ առաջ մեկնարկել է՝ օրակարգում ունենալով Ընտրական օրենսգրքի 1-ին ընթերցմամբ քննարկումն ու Հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիրը:

 ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը։ «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ հերթական քաղաքական հետապնդման հետ գործ ունենք: Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված նախորդ գործի նախաքննությունը դե չի ավարտվել ու նախաքննություն ինքնին չի էլ եղել, եւ երկրորդ քրեական գործն է հարուցվում: Դատապարտում եմ ՀՀ-ում շարունակվող քաղաքական հետապնդումները: Կարծում եմ՝ ՀՀ շահերից է բխում՝  օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունենալու պիտակից»: «Վարման կարգի հետ կապ չուներ, չուզեցա ընդհանրապես վիրավորել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին հայտարարեց, որ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հատկապես երբ մարդն ասում է, որ մեր հայրենիքը ուզում է ազատագրել, որն ուզում է գնալ առաջնագիծ, այսպիսի հայտարարություններից հետո կալանավորվում է, անընդունելի է. «Ինչ վերաբերում է օրակարգին, ապա թե ԸՕ-ն, թե ՀՕՊ համաձայնագրի վավերացումը, երկուսն էլ չեն բխում հայ ժողովրդի շահերից: Այն հայտարարությունները, թե ձեռք է բերվել կոնսենսուս, դա...»: Գալուստ Սահակյանն անջատեց նրա բարձրախոսը: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս օրակարգի հետ կապ չունեցող հարց բարձրացրեց՝ խոսելով Արթիկում տեղի ունեցած ողբերգությանը. «Մարդկանց մոտ կա անհանգստություն՝ փոխհատուցման հետ կապված: Խնդրում եմ՝ խոսել կառավարության հետ, թե որ ժամկետներում այն կտրամադրվի»: «Եղավ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Այս պահին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում է ԸՕ նախագիծը եւ այն առաջակություններն ու փոփոխությունները, որոնք քննարկել են ընդդիմության եւ քաղհասարակության հետ: