Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգտագործեք Ձեր ազդեցությունը մեր երկրի իշխանության նկատմամբ. ուղերձ՝ Հռոմի Պապին

Քաղաքականություն
fab0912a0766a5f78a1cc9e6b1855d53

«Ոտքի Հայաստան»-ի ուղերձը՝ Հռոմի Պապին Սրբազան Քահանայապետ, բարի գալուստ Հայաստան Որպես առաջին քրիստոնյա երկրի զավակներ, մեզ սովորեցրել են պաշտել մեր ծնողներին, հավատարիմ լինել մեր ընտանիքներին, ազնիվ միջոցներով վաստակել մեր ապրուստը, զերծ մնալ սպանելուց, հարևանի ունեցվածքի վրա աչք դնելուց, անհատներին կուռք դարձնելուց, և կեղծ վկայություն տալուց: Այս պատվիրանները 25 տարի առաջ դարձան անկախության համար պայքարող մեր ժողովրդի պայքարի հիմնաքարը, երբ մենք վերագտանք մեր ինքնիշխանությունը մեր խղճի ազատության, մեր հնագույն պատմության, մեր ջրի եւ հողի վրա: Սակայն այսօր անկախության համար մեր պայքարը ավարտուն չէ, քանի որ իշխանությունը շարունակում է մնալ նախկին կայսրության սերունդների ձեռքին, ովքեր արհամարհում են այս պատվիրանները: Նրանք ուժի միջոցով արգելք են ստեղծել իրենց և ժողովրդի միջև: Կեղծ մեղադրանքների և մեղադրական ակտերի միջոցով նրանք շարունակաբար վարկաբեկում, անհարմար իրավիճակների մեջ են դնում և ազատազրկում այն անձանց, ովքեր ունեն քաղաքացիական համարձակություն՝ պահանջելու գործել ըստ այդ համընդհանուր կանոնների: Մենք ապավինում ենք Ձեր իմաստնությանը և Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ օգտագործել Ձեր ազդեցությունը մեր երկրի իշխանության ղեկին գտնվող անձանց նկատմամբ, որպեսզի նրանք դադարեցնեն կեղծ ցուցմունքների եւ իրավական կեղծարարության պրակտիկան և անհապաղ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: