Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղար. Հանրաքվեի արդյունքը պետք է հարգվի

Քաղաքականություն
pace-tyoborn

Եվրոպայի խորհրդի գլխավոր  քարտուղար Թյորբորն Յագլանդն անդրադարձել  է Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքներին։ «Այս հանրաքվեի ժողովրդավարական որոշումը պետք է հարգվի։ Եվրամիության համար լավագույն ուղին համաձայն իր լավագույն ավանդույթների աշխատելն է ՄԹ կառավարության հետ՝  ՄԹ եւ ԵՄ քաղաքացիների համար ընդունելի արդյունքներ ստանալու  ուղղությամբ ։  Յուրաքանչյուր ոք ներկայումս պետք է կենտրոնանա այն ամենի վրա, որը միացնում է Եվրոպական ազգերի ընտանիքին, այն է՝  ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը»,-ասված է  նրա հայտարարության վրա։