ՍԻԳԻ ՈՐՍԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի շուկաներում, ինչպես նաեւ Ն. Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա տոնավաճառում շարունակվում է սիգի վաճառքը: Թեպետ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով սիգի որսը ընդհանրապես 2006 թ. չի թույլատրվում, չհաշված կարասի համար նախատեսված որսացանցերում ընկած ձկների 10 տոկոսը, այդուհանդերձ սիգի որսը չի դադարում:
Ընդ որում շուկաներում հիմնականում վաճառվում է 50-150 գ քաշ ունեցող սիգի մանրաձուկ` մեկ հատը 100 դրամ արժողությամբ: Մեր թղթակցի հարցին ի պատասխան ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունում նշել են, որ սիգի որսի արգելման պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է «Սեւան» ազգային պարկի եւ ՀՀ բնապահպանության նախարարության վրա:
Ուստի, տարբերություն նախորդ տարիների, այս տարի ոչ հսկիչ պահակակետեր են դրվել, ոչ փակվել են լիճ տանող գլխավոր ճանապարհները, ոչ էլ լճի վրա հսկողություն է սահմանվել:
Գավառի «Քյավառ» հ/ը