Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապի ծրագիրն՝ ըստ ժամերի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hromi-pap-600x374

Հռոմի Պապի այցելության ժամանակացույց. Արարողությունների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել a1plus. am կայքով

Հունիսի 24 15:00 - Դիմավորման արարողություն Զվարթնոց միջազգային օդանավակայանում 

15:35 - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածինի Մայր Տաճարում 18:00 - Ողջույնի արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում: Հռոմի պապը և Հայաստանի Նախագահը հանդես կգան ելույթներով: 

25 հունիսի

08:45 - Այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հատուկ աղոքթի արարողությանը կհաջորդի ծառատունկի արարողությունը և հյուրերի գրքում գրառումը:

11:00 - Սբ. Պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում

16:15 - Հանդիպում Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում

16:45 - Այցելություն Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար

17:15 - Այցելություն Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի 19:00 - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Երևանի Հանրապետության Հրապարակում

Հունիսի 26

10:00 - Առաջնորդական սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սբ. Տրդատի բաց խորանի առջև՝ մատուցվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից

15:50 - Հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ Լուսաբանումն իրականացվելու է ՄԻԱՅՆ անձնական լուսանկարիչների և օպերատորների կողմից:

16:05 - Համատեղ հայտարարության ստորագրման արարողություն

17:00 - Այցելություն Խոր Վիրապ

18:15 - Հրաժեշտի արարողություն