Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Քաղաքականություն
assembly-azh

Ազգային ժողովը հունիսի 27-ին կգումարի արտահերթ նստաշրջան: Որոշումը կայացվեց այսօրվա կառավարության նիստում: Բացի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց, նստաշրջանում կքննարկվեն նաեւ մի շարք վարկային համաձայնագրեր։ Օրակարգում են նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցերը: