Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

103, 5 մլն դրամ՝ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին

Տնտեսություն
02dbc4ec25549e751ceb9097a43ba825

Հայաստանում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Կառավարությունն այսօր հավանություն տվեց նախագծին եւ  որոշեց 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 103 մլն 500 հազար դրամ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ, սակայն ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել ներկա իրավիճակի բարելավմանը և հնարավորությունների ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր.  «Մասնավորապես, նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի, դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, թե գործադիր իշխանությունը, թե վերոնշված միությունները դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի՝ նաև ոլորտի հետագա զարգացմանը»: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով  ենք մենք ստեղծում այս հիմնադրամը»,- ավելացրեց վարչապետը: