A
A
Ստեփանավանում այգի է պարսպապատվել՝ գլխավոր դատախազի աներձագի ձեռքով (տեսանյութ)
Ալավերդիի Անկյուն+3 հեռուստաընկերություն Վերջին մի քանի օրերում ֆեյսբուքում լուսանկարներ էին տեղադրվում Ստեփանավանի Ալեա այգուց: Այգին այժմ ոչ միայն հայտնի է իր առողջարար նշանակությամբ, այլ նաև այգու տարածքում կառուցվող առանձնատան շնորհիվ: Բանն այն է, որ Ալեա զբոսայգու մի հատված պարսպապատվել է՝ այդտեղ առանձնատուն կառուցելու նպատակով: Տարածքը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կնոջ եղբորը։ Այդ տարածքում ծառեր են հատվել և դեռ պարզ չէ պարիսպների հետևում մնացած ծառերի ճակատագիրը: Մեր լրագրող Էմմա Պետրոսյանը իր սիրողական տեսախցիկով փորձել է պարզել Ստեփանավանցիների ու զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց վերաբերմունքն այս հարցի շուրջ: