Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքա՞ն կարելի է տունտունիկ խաղալ». Հայրիկյանը՝ Սեֆիլյանի ձերբակալման մասին

Քաղաքականություն
a25f1c84957323e380133f0a3b5a0a30

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առայժմ չի ցանկանում խոսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառների մասին. դեռ վաղ է գնահատականներ տալ: «Ա1+» -ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, պարոն Հայրիկյանը նշեց, որ կսկսի գնահատսկաններ տալ, եթե ձերբակալությունը վերածվի կալանքի. «Ես ընդհանրապես դեմ եմ նախնական կալանքին, երբ դեռ դատը չեղած՝ մարդուն զրկում են ազատությունից: Ինչքա՞ն կարելի է տունտունիկ խաղալ, զենքի համար մարդուն անընդհատ նստացնել, գործ հարուցել»,-ասաց ԱԻՄ առաջնորդը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է այսօր կեսօրին, որից հետո նրա տանը եւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարվել է խուզարկություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: