Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունը՝ վերջին բոլշևիկի կողմից հետապնդում»

Քաղաքականություն
1109cdc6f72c3cbcaa0db64581239089

Ինչո՞ւ այսօր ձերբակալվեց ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այստեղ քաղաքական դրդապատճառներ է տեսնում։ Առանց մանրամասնելու, նա միայն նշեց. «Վերջին բոլշևիկի կողմից կիրառված հետապնդում է սա։ Իսկ վերջին բոլշևիկը, կարծում եմ՝ բոլորին էլ հանրահայտ է՝ ով է. Սերժ Սարգսյանը»։ Հարցին՝ այսինքն, իշխանությունն ուզում է ցույց տալ, որ ամեն ինչ կարող է անե՞լ, նա նշեց. «Դա արդեն թող մարդիկ որոշեն։ Մենք իշխանություն չունենք»։ Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է առավոտյան՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով։