Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Մայիսի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում Գյումրու Բարեկամության այգու հարեւանությամբ մայթեզրին ամենայն հավանականությամբ բենզինի կիրառմամբ ինքնահրկիզում է իրականացրել 56-ամյա Ռուդիկ Սահակյանը: Մերձակա տնակային թաղամասի բնակիչները նրան արդեն տեսել են բոցերի մեջ:

Չնայած ջրով ու ծածկոցներով հասցրել են հանգեցնել կրակը, սակայն Ռուդիկ Սահակյանը հասցրել է 2-3 աստիճանի այրվածքներ ստանալ: Շիրակի գլխավոր վնասվածքաբան Խաչատուր Կարապետյանն ասել է, թե այրվել է մարմնի մաշկի շուրջ 95 տոկոսը: Տուժածը Գյուլբենկյանի անվան վնասվածքաբանական հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում: Բժիշկներն այժմ պայքարում են տուժածի կյանքի համար, բայց նրանց կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն:

Ականատեսների խոսքերով` Ռուդիկ Սահակյանը դժգոհել է Եհովայի վկաներ աղանդի հետեւորդ տնեցիներից, որոնք իրեն պարբերաբար հարբեցող են անվանել: Ռուդիկ Սահակյանի վիճակն այժմ էլ խիստ ծանր է գնահատվում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ