Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի փողոցներով՝ ռուսական ՌՊԳ-5 զենքը ձեռքին. սպասվում են տանկեր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zenk

Այս պահին ակտիվիստ Միքայել Նազարյանը, իր պատրաստած ռուսական ՌՊԳ-5 ստվարաթղթե զենքը ձեռքին, պտտվում է Երևանի կենտրոնի փողոցներով։ Նա այս կերպ  աջակցություն է հայտնում թղթե հրասայլի համար ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Գևորգյանին։ Ակտիվիստը նշեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու, և շատ հնարավոր է՝ առաջիկայում շատ ակտիվիստներ «տանկերով» դուրս գան փողոց։ Ի դեպ, մինչ փողոցներով անցնելը, նա փորձեց մտնել դատարանի շենք, սակայն կարգադրիչները թույլ չտվեցին՝ նշելով, որ իր մոտ արգելված իր կա։ Զենքը հանդիսավոր կերպով դրվեց Կառավարության շենքի մոտ։