A
A
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳուսան Աշոտի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի համահայկական 7-րդ փառատոնը: Փառատոնի մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից էին՝ Տաուշից, Շիրակից, Լոռուց, Սյունիքից, Երեւանից եւ Արցախից:
Խաղն անց էր կացվում թիմային կարգով: Թիմերում ընդգրկված էին բժիշկներ, դասախոսներ, այլ մասնագիտություն ունեցող մարդիկ: Գորիսի թիմը հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի դասախոսական անձնակազմով: Փառատոնում առաջին տեղը գրավեց Գյումրու թիմը, երկրորդ տեղում Գորիսն էր, իսկ երրորդ տեղը հավասար միավորներով կիսեցին Արցախի եւ Նոյեմբերյանի թիմերը:
Գորիսի «Լաստ» ՀԸ