ՀԱՄ ՈՒՍՈՒՑՈՒՄ, ՀԱՄ ԷԼ ԳՈՒՄԱՐԻ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Հայաստան» հանրային աշխատանքների «Բրիջ» ծրագիրը մեկնարկեց նաեւ Գորիս քաղաքում: Այն աջակցում է խոցելի համայնքների ֆինանսական կայունացմանը, կազմակերպում է շինարարական ուղղվածությամբ մասնագիտական դասընթացներ:
Դրանցում ընդգրկված գորիսեցի որմնադիրները ստացել են աշխատանքային հագուստ, կոշիկներ, շինարարական գործիքներ, իսկ գործնական պարապմունքների ընթացքում նրանք կստանան օրական 1500 դրամ: Քննություններն հաջող հանձնողները կստանան մասնագիտական գործիքների արկղ:
Ծրագրի երրորդ՝ վերջին փուլում ակտիվ մասնակիցները կապահովվեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքով: Մինչ որմնադիրները պատրաստվում են քննություններ հանձնել, սկսվել է դասընթաց ներկարարների համար, իսկ առաջիկայում կստեղծվի փայտագործների խումբ:
Գորիսի «Լաստ» ՀԸ