Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ սպասում են պատասխանի

Քաղաքականություն
MAK

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներն արդեն 4 օր է՝ հավաքվում են ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ: Նրանք նամակ եւ տեսանյութ էին հանձնել գրասենյակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունին փոխանցելու համար եւ  պատասխանին սպասում են հենց գրասենյակի մոտ: «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը ձեռք է բերել մի տեսանյութ, ըստ որի  ապրիլի 2-ի պատերազմական գործողությունները սկսել է  Ադրբեջանը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ հաղորդում են, որ հակառակորդը մոտենում է, սակայն նրանց ասում են՝ սպասել: Լսվում են նաեւ հայհոյանքներ, թե ինչու իրենց չեն թողնում կրակել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  նշել էր, թե  այդ տեսանյութը չպետք է հայտնվեր համացանցում, քանի որ այլ հարթության վրա քննարկելու հարց է: Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ ամբողջ աշխարհում դրա համար դատապարտում են: «Ես գտնում եմ, որ պետք է սպասել Պան Կի Մունի պատասխանին եւ դրանից հետո կպարզվի, ով ունի քրեական պատասխանատվություն՝ մենք թե հենց Արծրուն Հովհաննիսյանը:  Կարո՞ղ է պարզվի իրենք ունեն քրեական  պատասխանատվություն՝ ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերը  միջազգային կառույցներից կոծկելու համար»,- «Ա1+»-ին ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: