Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտին-Սարգսյան-Ալիև  հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին

Քաղաքականություն
putin

Հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում  կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ. տեղեկացնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ ենթադրաբար Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի եւ Ալիեւի հետ, ապա տեղի կունենա եռակողմ հանդիպում: «Բնականաբար, մեր կողմից փորձ կարվի կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը», -ասել է Ուշակովը: «Ա1+»-ի հետ զրույցում, սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ նախագահների հանդիպման վերաբերյալ պատշաճ ժամկետներում իրենք կտեղեկացնեն: