A
A
Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը
Փարիզում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցաշարի առաջին փուլը, որին մասնակցեց նաեւ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Երեկ եւ այսօր կայացած կայծակնային շախմատի մրումներում մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը: Երկու մրցաշարերի արդյունքներով (մինչ այդ մասնակիցները մրցել էին արագ շախմատում, որի ժամանակ հաղթանակը գնահատվել էր 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր) Լեւոն Արոնյանը 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 19 բալ: Փարիզում հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որն իր անվան դիմաց գրանցեց 25,5 միավոր եւ մեկով առաջ անցավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից: Հաջորդ փուլը տեղի կունենա բելգիական Լուվեն քաղաքում, հունիսի 17-20-ին: