Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 զոհ` Ֆլորիդայի համասեռականների ակումբներից մեկում (տեսանյութ)

Հասարակություն
43073664-A145-4D1E-AA6B-30D03121825A_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Հիսուն մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի համասեռականների “Փալս” գիշերային ակումբում, որտեղ կիրակի օրը վաղ առավոտյան մի մարդ անկանոն  կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ զանգվածային սպանությունների շարքում զոհվածների թվով ամենամեծ հարձակումն է: Առնվազն 53 անձիք տեղափոխվել են հիվանդանոցներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանությունը կրակել-սպանել է հարձակումն իրականացրած անձնավորությանը: Ըստ ոստիկանության տվյալների՝  հարձակվողը նախապես լավ պատրաստված է եղել, ով իր հետ կրել է հրացան,  նռնակ ու այլ սարքավորումներ: Ոստիկանությունն այս պահին հարցաքննում է  աֆղանստանցի 29-ամյա մի երիտասարդի: