23,5 միլիոն եվրո Գյումրիին՝ փողոցաշինության համար (տեսանյութ)
2007թ.-ից ՀՀ կառավարության հետ համագործակցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ծրագրեր իրականացրել է միայն մայրաքաղաք Երևանում: Վերջերս Լոնդոնում ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է Գյումրուն հատկացնել 23,5 միլիոն եվրոյի վարկը, որը ծախսվելու է քաղաքում փողոցաշինության և լուսավորության խնդիրների լուծման ուղղությամբ: Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ քաղաքապետը հայտնել է, որ համաձայնագիրն ազգային ժողովի ընթացակարգում հաստատվելուց հետո կձևավորվի աշխատակազմ: Ժամանակացույցի համաձայն 3 տարվա ընթացքում կիրականացվեն փողոցաշինական աշխատանքներ: Աշխատանքային պրոցեսը վերահսկվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տեղական և լոնդոնյան գրասենյակի աշխատակիցների կողմից: Մանրամասները «Ցայգ» ՀԸ տեսանյութում