Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ սրբազան
A A
Քաղաքականություն

Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը քննող դատավորը հայտնի է

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։

Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը: «Համոզված եմ, որ կմերժվի բողոքը եւ Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը», - գրել է նա։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: