Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 3-րդը ճանաչվեց «Սպիտակ նավակի» մրցումներում

Սպորտ
sport-spitak-navak

Սոչիում ավարտված «Սպիտակ նավակ» շախմատի պատանեկան մրցաշարում Հայաստանի թիմը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Այսօր կայացած վերջին տուրում մեր մինչեւ 14 տարեկան շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Իսրայելի իրենց հասակակիցներին: Հայաստանը վաստակեց 24 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի թիմին, սակայն հաղթանակների քանակով ի վերջո արժանացավ բրոնզե մեդալների: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Չինաստանը, որը 5,5 բալ շատ վաստակեց 9 տուրերում: Սույն մրցումներում Հայաստանի թիմը հանդես եկավ հետեւյալ կազմով. Արթուր Դավթյան, Սամվել Խաչատրյան, Գեորգի Նանյան, Մանե Հովհաննիսյան: