Կառավարությունը դադարեցնո՞ւմ է «Նաիրիտ»-ի գործունեությունը (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց «Նաիրիտ» գործարանի մասին. «Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ»-ի առկա վիճակն ուսումնասիրելու համար։ Նախատեսված էր, որ աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացներ առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Սակայն խմբի եզրակացությունը մինչ օրս չի հրապարակվել։ «Նաիրիտ»-ի աշխատակիցներն էլ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Արդյո՞ք նշանակում է, որ կառավարությունը նախատեսում է դադարեցնել «Նաիրիտ»-ի գործունեությունը»։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը նշեց, որ աշխատանքային խումբը ստեղծվել է իր հրամանով՝ մարտ ամսին։ Այս ընթացքում ուսումնասիրվել են գործարանի քիմիկատները։ «Մենք պայմանավորվածություն ունենք ԱԻ նախարարի հետ՝ դրանց վնասազերծման հետ կապված»,-նշեց նա։ Իսկ «Նաիրիտ»-ի գործունեության դադարեցման վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց. «Տեղեկացնեմ, որ «Նաիրիտ»-ի աշխատանքները դադարեցվել են 2010 թվականի մարտից և մինչև օրս կաուչուկի արտադրություն գոյություն չունի»։