A
A
Աշխատանք ընտրական հանձնաժողովում՝ 55 հազար դրամով. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնում է ապագա ընտրություններում օրենքի պահանջների կիրառման և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալու քաղաքացիների հավաքագրում: Այս մասին հայտնում է ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Ընտրված անձինք համապետական և տեղական մարմինների ընտրությունների ժամանակ ընգրկվելով ընտրական հանձանժողովներում նաև կվարձատրվեն 55 հազար դրամով: Զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` 010 27 16 00, 091 40 39 00, 091 38 00 57: