Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլսո արքեպիսկոպոսին կարգալույծ անելու առաջարկ` ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ. «Աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ Պոլսո արքեպիսկոպոսի անբարո նամակը: Սա պետական, ազգային դավաճանություն  է բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որը ողջ հայոց պատմության մեջ չի եղել: Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են դիմել մեզ այս հարցով: Մենք ակնկալում ենք, որ Հայոց կաթողիկոսը իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո հայոց պատրիարքին  կարգալույծ անելու հարցը: Նման անբարո նամակ էրդողանին երբեք չի եղել: Սա բոլորիս ամոթն է ու պետք է հետեւություններ անենք»: «Պարոն Մինասյան, սա ձեզ ուղղված հարց չէր, կարող եք զբաղեցնել ձեր տեղը»,- հարակից զեկուցող Գագիկ Մինասյանին դիմելով՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Գագիկ Մինասյանը, սակայն, որոշեց խոսել. «Ես կատեգորիկ դեմ եմ, երբ շեղվում են քննարկվող թեմայից, սակայն ես չեմ կարծում, որ ԱԺ-ն պետք է մխրճվի հոգեւոր թեմաների մեջ: Մենք պետք է լավ հասկանանք այն բարդ իրավիճակը, որտեղ գործում է մեր համայնքը Թուրքիայում»: