Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանին զրկեցին եվրոպական մեդալից

Սպորտ
a1lilit

Ռումինիայում ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:   Հայաստանի չորս պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա բրոնզե մեդալից զրկվեց այն պատճառով, որ աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, հաղթանակ տարավ վերջին պարտիայում, վաստակեց նույնքան միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 3-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը կստանա միայն դրամական պարգեւ՝ 5500 եվրո:   Իսկ ահա մեր մյուս գրոսմայստեր Մարիա Կուրսովան, ավաղ, մրցաշարի վերջում երկու անընդմեջ պարտություն կրեց եւ 6 միավորով զբաղեցրեց 33-րդ տեղը: Նրանից ավելի վատ հանդես եկան Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք վաստակեցին համապատասխանաբար 5 ու 4,5 միավոր եւ առաջնությունն ավարտեցին 71-րդ ու 93-րդ տեղերում:   Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Աննա Ուշենինան, որը վաստակեց 8,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իսպանացի Սաբրինա Վեգայից: