A
A
Զորակցություն՝ Հայկ Խանումյանին
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբի հայտարարությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը: Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին: